Համաշխարհային տնտեսությունը «ուշքի կգա» հինգ տարվա ընթացքում

Աշխարհ 17.09.2020   17:05   48

Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետ Կարմեն Ռեյնհարտը կարծում է, որ համաշխարհային տնտեսությունը հինգ տարվա ընթացքում կվերականգնվի կորոնավիրուսի համավարակի հետևանքով կրած վնասներից, գրում է  Reuters-ը։ 

«Հնարավոր է՝ բոլոր սահմանափակումները հանելուց  հետո թռիչքաձև զարգացում լինի, սակայն վերջնական վերականգնման համար հինգ տարի պետք  է»,- ասել է մասնագետը։

Ընդ որում, ճգնաժամից հետո աղքատության մակարդակն աշխարհում վերջին քսան տարվա կտրվածքով աննախադեպ կավելանա:  Ռեյնհարտը վստահ է, որ ճգնաժամը կխորացնի սոցիալական անհավասարությունը: Աղքատներն ավելի կաղքատանան հատկապես  հարուստ երկրներում, իսկ աղքատ պետությունները ավելի ծանր վնասներ կկրեն:



 Պիտակներ
         Համաշխարհային տնտեսություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb