Համաշխարհային բանկի նախագահը հրաժարական է տվել

Աշխարհ 08.01.2019   10:03   309

Համաշխարհային բանկի խմբի նախագահ Ջիմ Յոմ Կիմը փետրվարի 1-ից հրաժարական է տալիս, ՀԲ ղեկավարի պարտականությունները կկատարի գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևնան, նշված է բանկի մամուլի հաղորդագրությունում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Կիմը հեռանում է պաշտանավարման ժամկետի ավարտից շուտ (այն լրանալու էր 2022 թվականին)։ Նա ՀԲ նախագահ է եղել 6 տարուց ավելի։ Որպես հրաժարականի պաշտոնական պատճառ է նշվում բանկիրի ցանկությունը վերադառնալ մասնավոր ոլորտում աշխատելու։

Իր ձեռքբերումների շարքում Կիմը նշել է ՀԲ խմբի բաղկացուցիչ մաս կազմող Վերակառուցման և  զարգացման միջազգային բանկի, ինչպես նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայի կանոնադրական կապիտալի բարձրացումը 13 մլրդ դոլարով։



 Պիտակներ
         Համաշխարհային բանկ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon