Համաշխարհային բանկ․ Հայաստանում մեծանալու է քաղաքական անորոշությունը

Աշխարհ 09.01.2019   11:35   339

Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Թուրքիայում և Ուկրաինայում կառուցվածքային բարեփոխումների դանդաղեցումը կամ չեղարկումը մեծացնելու է քաղաքական անորոշությունը։ Այս մասին, ՏԱՍՍ–ի փոխանցմամբ, ասվում է նախօրեին Համաշխարհային բանկի հրապարակած «Համաշխարհային տնտեսության հեռանկարները» հունվարյան զեկույցում, որն այս տարի անվանվում է «Մթագնած հորիզոն»։

Զեկույցում նշվում է, որ Սիրիայի կամ Ուկրաինայի շուրջ լարվածության աճը կարող է հանգեցնել նոր պատժամիջոցների կիրառման և տարածաշրջանում վստահության կորստի։

Մասնագետների կարծիքով «իրավիճակի վատթարացման ռիսկերն ավելի ծանրակշիռ են դառնում»։

«Առավել կարևոր են Թուրքիայում ֆինանսական ցնցումների սրացման հնարավորությունը և բանկերի զանգվածային սնանկացումը։ Չնայած Թուրքիայի՝ տարածաշրջանի մյուս երկրների հետ անմիջական կապի սահմանափակմանը՝ այդ երկրում ֆինանսական վեճերի խորացումը կարող է ներդրողներին ստիպել վերանայել կատարած ներդրումները տարածաշրջանում, որն էլ, ամենայն հավանականությամբ, կապիտալի հետհոսք ու արժույթի դևալվացիա կառաջացնի»,–նշել են զեկույցի հեղինակները։

ՀԲ–ում կարծում են, որ պետական ու մասնավոր պարտքի հետևանքով Կենտրոնական Եվրոպայի երկրները ենթարկվում են ֆինանսական ճնշման։

Ըստ զեկույցի հեղինակների՝ 2018–ին Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում տնտեսության աճի տեմպերը դանդաղել են՝ հասնելով 3,1%–ի, ինչը տարվա երկրորդ կեսին Թուրքիայում տնտեսական ակտիվության թուլացման հետևանքն է։



 Պիտակներ
         Համաշխարհային բանկ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon