Համահայկական խաղեր․ թիմային հաշվարկում առաջատարը Երևանն է

Սպորտ 13.08.2019   18:01   157
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Համահայկական 7-րդ ամառային խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկով առաջատարը Երևանի թիմն է:

Մրցումային 5 օրից հետո Երևանի թիմն ունի 91 մեդալ` 41 ոսկե, 25 արծաթե և 25 բրոնզե մեդալ: Երկրորդ տեղում Գյումրու թիմն է 21 մեդալով` 8 ոսկե, 10 արծաթե և 3 բրոնզե: Առաջին եռյակը եզրափակում է Էջմիածնի թիմը` 8 ոսկե, 7 արծաթե և 5 բրոնզե մեդալներով:

7-րդ համահայկական ամառային խաղերին այս տարի մասնակցում է մոտ 5000 մարզիկ՝ աշխարհի 35 երկրի մոտ 160 քաղաքից: Խաղերի մի քանի մարզաձևեր անցկացվեցին Ստեփանակերտում և Արցախի մյուս երկու քաղաքներում, իսկ հիմնական պայքարը ծավալվում է Երևանում: Ամենամեծ թվով պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունից է, որը ներառում է 14 քաղաք՝ 368 մարզիկով։ Այս տարի մասնակցում է 3 նոր երկիր՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Իրաքը և Չեխիան։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Համահայկական խաղեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon