Համագործակցություն` ուղղված վարակիչ և ոչ վարակիչ հիվանդություններին

Իրադարձային 24.04.2019   10:32   222
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն երեկ ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) (UNDP) մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին:

Գործընկերները քննարկել են ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, դեղերի ձեռքբերման, էլեկտրոնային առողջապահության և այլ հարցեր, որոնք այսօր համակարգի բարելավման առանցքում են:

Դմիտրի Մարիյասին հայտնել է, որ համագործակցությունը տարիների փորձ ունի և հիմա էլ պատրաստ են աջակցել առողջապահության նախարարության որոշ ծրագրերին: Մասնավորապես, նա առաջարկել է շարունակել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բուժման հակառետրովիրուսային դեղերի ձեռքբերումը նաև այս տարի, լրացուցիչ քայլեր կձեռնարկեն վիրուսային հեպատիտ Ց-ի բուժման ուղղակի ազդող հակավիրուսային դեղերի մատչելի գներով գնման գործընթացին:

Կարևորելով միջգերատեսչական համագործակցությունը` կողմերը պատրաստակամություն են հայտնել այս ուղղությամբ սերտ փոխգործակցություն ծավալելու համար, առողջապահության նախարարությունը որպես շահագրգիռ կողմ ներգրավվելու տեսանկյունից:

Արսեն Թորոսյանը ողջունել է միջազգային գործընկերոջ առաջարկները և կարևորել ծրագրերը խթանող պարբերաբար հանդիպումները:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         UNDP


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon