Համաձայնությամբ կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ՝ ի շահ հայ և ադրբեջանցի ժողովուրդների ԼՂ ճգնաժամի կարգավորման համար․ Պուտին

Հրատապ 10.11.2020   10:41   53

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ձեռք բերած համաձայնությանը, հայտարարել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման համատեքստում, կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ՝ արդար հիմքի վրա և ի շահ հայ և ադրբեջանցի ժողովուրդների ԼՂ ճգնաժամի տևական և ամբողջական ձևաչափով կարգավորման համար։ 

Ըստ ՌԴ նախագահի՝ հայկական և ադրբեջանական ուժերը կանգ կառնեն իրենց զբաղեցրած դիրքերի վրա։ Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ կապող միջանցքի երկայնքով կտեղակայվի ՌԴ խաղաղապահ զորակազմ։

Պուտինը նշել է, որ համատեղ պամանավորվածությունը ենթադրում է նաև ռազմագերիների և դիակների փոխանակում։ Տեղահանված անձինք և փախստականները կվերադառնան ԼՂ տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հսկողության ներքո։

Կվերաբացվեն տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունը կիրականացվի նաև Ռուսաստանի սահմանապահ ծառայության մարմինների աջակցությամբ:


 Պիտակներ
         Պուտին


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb