Հալեպից հյուսիս հայտնաբերվել է զինյալների ստորգետնյա ավան

Աշխարհ 21.02.2020   10:45   525

Gazeta.ru-ի փոխանցմամբ, Սիրիայում՝ Հալեպից հյուսիս գտնվող Անջար շրջանում, որը վերջերս ազատագրվեց զինյալներից, հայտնաբերվել են ստորգետնյա պահեստներ և «Հայաթ Թահրիր աշ Շամ» զինյալների շտաբները։  

Նշվում է, որ բազան իրենից ներկայացնում է մի ամբողջ ստորգետնյա ավան։ Հիմնական մուտքը տանում է դեպի ստորգետնյա շտաբ, որտեղով բեռնատարը կարող է ազատ անցնել։ Ենթադրաբար, թունելները իրար միացնող միջանցքները փորվել են հատուկ սարքավորումներով։

Հաղորդվում է նաև, որ բազայում առկա է նաև ինտերնետ, ստեղծվել են կենցաղային հարմարություններ՝ էլեկտրականություն, ջրամատակարարում, կոյուղի, զորանոցներ, ցնցուղներ և զուգարաններ:

 



 Պիտակներ
         Հալեպ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon