Հալեպի հնագույն հյուրանոցը վերածել են թանգարանի

Աշխարհ 07.10.2020   19:40   25

Սիրիական հնագույն «Բարոն» հյուրանոցը, որը գտնվում է Հալեպ քաղաքում և պատերազմի ժամանակ գնդակոծությունների է ենթարկվել, այժմ աշխատում է որպես թանգարան: Այդ մասին պատմել է թանգարանի տնօրեն Ռուբինա Մազլումյանը։

Նրա խոսքով ՝ պատերազմի ժամանակ գրոհայինները նպատակաուղղված ռմբակոծել են հյուրանոցը: Այն մշտապես ցնցվել է պայթյուններից։ Մազլումյանը կարծում է, որ շենքը ցանկացել են ոչնչացնել, ինչպես մյուս հնությունները։

Ռուբինա Մազլումյանը նշել է, որ 2011 թվականին նախատեսվում էր նշել հյուրանոցի հիմնադրման 100-ամյակը: Շինությունը կառուցել են նրա նախնիները, որոնք Սիրիա են գաղթել Օսմանյան կայսրության ճնշումների հետևանքով: Ծրագրեր կային, բայց դրանց մասին հյուրանոցի տնօրենը ստիպված է եղել մոռանալ, իսկ հյուրանոցը տեղացիների համար ապաստարանի է վերածվել։

Հիմա, երբ շենքը գործում է որպես թանգարան, ցուցադրության մի մասն են դարձել հայտնի հյուրերի իրերը։ Ականավոր հյուրերի թվում են եղել Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլը, խորհրդային տիեզերագնացներ Յուրի Գագարինը և Վալենտինա Տերեշկովան, ինչպես նաև Եգիպտոսի նախկին առաջնորդ Աբդել Նասերը:

Հետագայում թանգարանի ղեկավարությունը նախատեսում է հյուրանոց վերադարձնել հյուրերին, սակայն դրա համար լրացուցիչ ուժեր են պահանջվում։

Մինչև պատերազմը կարգուկանոնին այստեղ հետևում էին 37 աշխատողներ, հիմա այստեղ աշխատում է ընդամենը մի քանի պահակ։



 Պիտակներ
         Հալեպ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb