ՀԱԼ-ի երեք ակումբներ խաղերը կանցկացնեն հանդիսականներով

Սպորտ 13.01.2021   17:00   36

Հոկեյի Ազգային Լիգան՝ ՀԱԼ-ը, գալիք նոր մրցաշրջանում միայն երեք ակումբների է թույլ տվել տնային խաղերն անցկացնել հանդիսականներով: Դրանք են «Դալասը», «Ֆլորիդան» և «Արիզոնան»:

Լիգան, այնուամենայնիվ, որոշակի սահմանափակումներ է մտցրել: Մասնավորապես՝ «Դալասն» ու «Ֆլորիդան» կարող են խաղերին ներգրավել 5000-ական մարզասեր, իսկ ահա «Արիզոնան»՝ 3450:

 ՀԱԼ-ի կանոնավոր առաջնությունը կմեկնարկի հունվարի 14-ին, Չորս դիվիզիոնների բաժանված 31 ակումբները կանցկացնեն 56-ական հանդիպում: Փլեյ-օֆֆ կմտնեն դիվիզիոններում առաջին չորս տեղերը գրաված թիմերը: Սթենլիի գավաթի խաղարկությունը կմեկնարկի մայիսի 11-ին:


 Պիտակներ
         հոկեյ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb