Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում արդեն իսկ բաշխվել է 3 մլրդ 670 մլն դրամ. վարչապետ

Իրադարձային 11.04.2020   10:15   405

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում արդեն իսկ բաշխվել է երեք միլիարդ 670 միլիոն դրամ:

«Այս թիվը մեր նախատեսածի տասը տոկոսից էլ պակաս է։ Ամենօրյա ռեժիմով մենք թարմացնում ենք տվյալները, բազան մի քանի օրվա ընթացքում կամբողջանա, ու ամբողջ օգնությունը, աջակցության փաթեթեներն արդեն հասանելի կլինեն քաղաքացիներին, որոնք շահառու են»,-ասաց նա։

Վարչապետը հայտնեց, որ այսօրվա դրությամբ Հայաստանի բանկերը շուրջ 290 հազար քաղաքացու տվել են վարկային արձակուրդ՝ 9,3 միլիարդ դրամի չափով։ «Վարկային արձակուրդ է տրվել նաև 5300 իրավաբանական անձի՝ 15,4 միլիարդ դրամի չափով։ Կա բոլոր հիմքերը՝ ասելու, որ այս պրոցեսը կշարունակվի, բայց ես ուզում եմ ընդգծել, որ այս որոշումները կառավարության կողմից կայացվել են առանց որևէ վարչական ներգործության, ես շատ կարևոր եմ համարում սա ընդգծել։ Բանկային համակարգը գտնվում է շատ հանդարտ վիճակում»,-ասաց նա:



 Պիտակներ
         հակաճգնաժամային


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon