Հակառակորդը սկսել է լայնամասշտաբ հարձակում Արաքսի հովտի հատվածում եւ Մատաղիս-Թալիշ հատվածներում. Արծրուն Հովհաննիսյան

Հրատապ 28.09.2020   21:38   78

Հակառակորդը սկսել է լայնամասշտաբ հարձակողական նոր գործողություն Արաքսի հովտի հատվածում եւ Մատաղիս-Թալիշ հատվածներում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի ՊՆ ներկայացուցիչ Արծրուն հովհաննիսյանը։

«Հակառակորդը սկսել է լայնամասշտաբ հարձակողական նոր գործողություն Արաքսի հովտի հատվածում եւ Մատաղիս-Թալիշ հատվածներում։ Արցախի ՊԲ-ը հաջող դիմակայում է բոլոր հարձակումներին ու գրոհներին եւ հակառակորդին հասցնում են անձնակազմի եւ տեխնիկայի զգալի կորուստներ։ Այս պահի դրությամբ ոչնչացված է հակառակորդի 22 միավոր տանկ եւ 10 միավոր այլ զրահատեխնիկա։

Ոչնչացված է ավելի քան 370 զինվորական։ Ունեն մեծ քանակությամբ վիրավորներ։ Ստացված տեղեկատվության համաձայն վիրավորների միջից ծանր վիրավոր զինվորների քանակը կազմում է 35%»,- գրել է Հովհաննիսյանը։



 Պիտակներ
         Հակառակորդ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb