Հակառակորդը կրակոցներ է արձակել «Տավուշ Տեքստիլի» ուղղությամբ

Իրադարձային 14.07.2020   13:13   94

 NEWS.am-ի փոխանցմամբ՝ հակառակորդը կրակոցներ է արձակել Տավուշի մարզի Չորաթան գյուղում գտնվող «Տավուշ Տեքստիլ» ընկերության ուղղությամբ։ Այս տեղեկությունը հաստատեց «Տավուշ Տեքստիլ» ընկերության տնօրեն Միքայել Եզեկյանը:

Նա նշեց, որ այս պահին գործարանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է, մարդկանց տարհանել են։

«Մարդկային եւ գույքային որեւէ կորուստ չունենք։ Մեր տղաները դրանց բերանը լավ փակել են։ Ամեն ինչ կարգին է, անհանգստանալու կարիք չկա»,- ասաց ընկերության տնօրենը։



 Պիտակներ
         Հակառակորդ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb