Հակառակորդն հարավային ուղղությամբ առավոտյան անցել է հարձակման. երկուստեք կան զոհեր ու վիրավորներ. ՊԲ

Հրատապ 18.10.2020   08:41   86

Առավոտյան՝ 07:20-ի սահմաններում, հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հաձակման զոհեր ու վիրավորներ: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության բանակը։

«Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում, ընդհանուր առմամբ, հումանիտար հրադադարը պահպանվել է՝ բացառությամբ հյուսիսային ոււղղությամբ 00:04-ից 02:45-ը և հարավային ուղղությամբ 02:20-ից 02:45-ը ընկած ժամանակահատվածների, երբ թշնամական ուժերը կիրառել են նաև, հրթիռահրետանային հարվածներ:

Առավոտյան՝ 07:20-ի սահմաններում, հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հաձակման: Երկուստեք կան զոհեր ու վիրավորներ:

Ճակատային գծում իրադրության լարման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,- հայտնում է ՊԲ-ն։



 Պիտակներ
         հարավային ուղղությամբ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb