Հակակոռուպցիոն պայքարի թեմատիկայով պաստառների և տեսանյութերի միջազգային երիտասարդական մրցույթ

Իրազեկիչ 10.07.2019   17:33   200
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ գլխավոր դատախազությունը 14-ից մինչև 35 տարեկան բոլոր երիտասարդներին, այդ թվում՝ առանձին հեղինակներին, ստեղծագործական խմբերին, ուսումնական հաստատություններին սիրով հրավիրում է մասնակցելու «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով սոցիալական հակակոռուպցիոն գովազդի երիտասարդական նոր մրցույթին:

Հիշեցնենք՝ նախորդ տարի կայացած նույնանուն միջազգային մրցույթում ՀՀ ներկայացուցիչը ճանաչվել էր երրորդ մրցանակակիր:  

Մրցույթի շրջանակներում նշված տարիքային և խմբին պատկանող անձինք կամ խմբերը պետք է որպես հակակոռուպցիոն սոցիալական գովազդ, «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով պատրաստեն պաստառներ և տեսանյութեր և մինչև 2019թ. հոկտեմբերի 1-ը ուղարկեն www.anticorruption.life պաշտոնական կայքի կարգավորումներով:

Մրցույթի մասնակցության պայմաններին, ներկայացվելիք աշխատանքների ձևաչափին, անցկացման ընթացակարգին, հեղինակային իրավունքներին վերաբերող կարգավորումներին կարելի է ծանոթանալ ինչպես վերոնշյալ հղմամբ` «Միասին ընդդեմ կոռուպցիայի» միջազգային մրցույթի կայքում, այնպես էլ ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքում:

Մրցույթն ունի միջազգային ընդգրկում, որն անցկացվում է ԱՊՀ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի գործունեության շրջանակում: Հիմնական կազմակերպիչը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը, իսկ որպես համակազմակերպիչներ են հանդիսանում ՀՀ գլխավոր դատախազությունը, Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, ինչպես նաև BRICS-ի անդամ հանդիսացող երկրների՝ Հնդկաստանի. Բրազիլիայի, ՉԺՀ-ի, Հարավաֆրիկյան Հանրապետության՝ կոռուպցիայի հակազդման լիազորություններով օժտված կառույցները: Այսինքն մրցույթը նույն կանոններով անցկացվելու է նաև նշված երկրներում:

Մրցույթին ներկայացվող աշխատանքներում՝ պաստառներում և տեսահոլովակներում, պետք է յուրօրինակ, ինքնատիպ, դիպուկ և տպավորիչ կերպով արտացոլվեն հեղինակների պատկերացումները կոռուպցիայի՝ իբրև անհանդուրժելի սոցիալական, հասարակական երևույթի, ամենատարբեր ոլորտներում դրա դրսևորումների և բացասական հետևանքների, այդ չարիքի դեմ պայքարում իրավապահ մարմիններից հիմնական ակնկալիքների ու պահանջների, ինչպես նաև այս ոլորտում միջազգային համագործակցության շուրջ:

Մրցույթի նպատակն է հատկապես երիտասարության ներգրավմամբ հանրության շրջանում տարածել և ամրապնդել կոռուպցիոն ցանկացած երևույթ մերժելու, դրա դեմ անզիջում պայքարելու և այդ հարցում միասնականություն հանդես բերելու գաղափարները:

Մրցույթը բաղկացած է երկու փուլից՝ կիսաեզրափակիչ և եզրափակից, և  անցկացվում է երկու անվանակարգերում՝ «Լավագույն պաստառ» և «Լավագույն տեսահոլովակ»:

Առաջին փուլում ազգային ժյուրին հոկտեմբերի 1-ից հոկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում հայաստանյան մասնակիցների կողմից ներկայացված աշխատանքներից յուրաքանչյուր անվանակարգում կընտրի լավագույն երեքը, որոնց հեղինակները կարժանանան խրախուսական մրցանակների: Նման ընթացակարգով իրենց մրցանակակիրներին կընտեն նաև համակազմակերպիչ մյուս երկրների ազգային ժյուրիները: Այնուհետև անվանակարգերում լավագույն երեք  աշխատանքները կներկայացվեն միջազգային ժյուրիին, որը կազմված համակազմակերպիչ երկրների  ներկայացուցիչներից, որն էլ նոյեմբերի 1-ից 15-ին կամփոփի բոլոր երկրներից ներկայացված աշխատանքներից լավագույնների ընտրության վերջնական արդյունքները, և դեկտեմբերին, կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակներում, Մոսկվայում կանցկացվի հաղթողների մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         հակակոռուպցիոն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon