ՀԱԿ-ը «Այո»-ին տրամադրել է 1285 հանձնաժողովականի ցուցակ, նշանակվել է միայն 179-ը

Քաղաքական 05.03.2021   14:51   600

Մեկ տարի առաջ այս օրը՝ առանց մեկնաբանության

«Առաջին լրատվականը» գրում է. Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ժամանակ տեղամասային հանձնաժողովների ձևավորման հարցը և հանձնաժողովներում ընդգրկված անձանց թեման շարունակում է ակտիվորեն քննարկվել։ Տեղամասային ընտրական հանձնաժողովներում «Այո»-ի և «Ոչ»-ի ճամբարներն արդեն կատարել են նշանակումներ։

2008 տեղամասում «Այո»-ն երկու հանձնաժողովական ունի, մինչդեռ «Ոչ»-ը՝ 1975 տեղամասում։ Մամուլն արդեն գրել է, որ «Այո»-ի հանձնաժողովական տեղերում նշանակվել են նախկինում ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի համար աշխատած մարդիկ։ Այս փաստը, սակայն, իշխանությանը անհանգստանալու պատճառ չի տալիս։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն ասել է, որ ով ուզում է հանձնաժողովում նշանակված լինի, չի կարող կեղծել ընտրությունները, և նա, ով օրենքը կխախտի, պատասխան կտա։

ՀԱԿ իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանը, սակայն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ հանձնաժողովները համալրելու համար լիցենզավորված անձանց տրամադրելու առաջարկությամբ «Այո»-ի թիմն իր սեփական նախաձեռնությամբ է դիմել Կոնգրեսին: Կոնգրեսը տրամադրել է 1285 մարդկանց ցուցակ, որոնցից նշանակվել են 179-ը:

«Անկեղծ ասած՝ մեզ համար սա մի քիչ հասկանալի չէ, քանի որ նախապես ասվել էր, որ բոլորն էլ կընդգրկվեն: Իսկ հիմա պարզվում է, որ հանձնաժողովականների մեծամասնությունը կազմում են հանրապետականներ, դաշնակցականներ, ՕԵԿ-ականներ և այլն, ընդ որում՝ նրանցից շատերը անցյալում աչքի են ընկել ակտիվ ընտրակեղծարար ջանքերով: Կարծում եմ՝ «Այո»-ի շտաբի համար նման պատկերը պետք է սառը ցնցուղ լինի, և քանի ուշ չէ, պետք է էապես վերակառուցել հանրաքվեի հետ կապված կազմակերպական մոտեցումները»,- ասաց Խաչատրյանը։


 Պիտակներ
         «Այո»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb