ՀԱԿ փոխնախագահ․ «Հասարակությունը իշխանություններից հստակություն է պահանջում»

Քաղաքական 23.08.2019   13:28   609
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այսօրվա ասուլիսին ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն ընդգծեց, որ հասարակությունը, ներկայիս գործընթացներում հստակություն է պահանջում:

«Այսօրվա իշխանությունները հստակ չեն արտահայտում իրենց դիրքորոշումն արցախյան խնդրի վերաբերյալ, արտաքին դիվանագիտության հարցում, Ռուսաստանի հարցում: 

Կարող է առաջին ամիսներին այս հստակությունը չլինեին, բայց ալիքի շրջանն անցել է, և իշխանությունները պետք է հստակ իրենց քաղաքականությունը մատչելի ներկայացնեն, թե ինչ է նշանակում տնտեսական  հեղափոխություն, բարեփոխումներ:

Ես շվարած էի դատական ռեֆորմի հարցում, գնացինք խորհուրդ տվեցինք, քննարկեցին,  բայց կորավ այդ ամենը: Սկզբում խոսում էին վեթինգի, անցումային արդարադատության մասին: Բումի նման հնչեց տնտեսական հեղափոխությունը, բայց ես չեմ տեսել դրա տանողին, դա վարչապետը չի կարող, թիմը պետք է տանի»-ասել է բանախոսը:

Այնուհանդերձ, Արամ Մանուկյանը նշեց, որ իշխանությունները լավ բաներ անում են: «Ազնիվ ու գրագետ պաշտոնյա գտնելը դժվար է»,-ընդգծեց նա:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ՀԱԿ փոխնախագահ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon