Հադրութի և Ջաբրայիլի շրջաններից 8 զինծառայողի աճյուն է դուրս բերվել

Իրադարձային 24.12.2020   11:38   36

Հադրութի եւ Ջաբրայիլի շրջաններում որոնողական աշխատանքների արդյունքում նախօրեին դուրս է բերվել 8 հայ զինծառայողի աճյուն։ Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։

«Որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութում, Շուշիում, Ջաբրայիլում եւ Զանգելանի տարածքում»,- նշեց Թադեւոսյանն ու ա հավելեց, որ առ այսօր ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1069 զոհված զինծառայողի աճյուն:


 Պիտակներ
         զինծառայողի աճյուն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb