Հացի արտադրությունում շտկել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները

Իրադարձային 24.03.2021   11:50   53

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է Շիրակի մարզում գործունեություն ծավալող անհատ ձեռնարկատեր Սուրեն Ալոյանին պատկանող հացի արտադրամասի կասեցումը (ք. Արթիկ):

Այս կազմակերպությունում շտկել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները, ձեռնարկվել են համապատասխան միջոցներ կենդանիների մուտքը տարածքներ կանխելու և վնասատուների դեմ պայքարելու ուղղությամբ, իսկ սննդի շղթայում ներգրավված անձիք ենթարկվել են պարտադիր պարբերական բժշկական զննության և ձեռք են բերել սանիտարական անձնագրեր:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb