Հ​​​​​​​նարավոր են ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ

Իրադարձային 10.07.2019   16:07   141
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հնարավոր են ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասացին «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի Հանրային կապերի բաժնից:

«Ինչպես հայտնի է, Հայաստանի էլեկտրամատակարարման համակարգում ներկայումս առաջացել են տեխնիկական բնույթի խնդիրներ, որոնցով պայմանավորված դադարեցվել է նաև «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի պոմպակայանների աշխատանքը: Հաշվի առնելով այն, որ ջրի զգալի մասը հասնում է սպառողներին պոմպակայանների միջոցով, հասկանալի է, որ դա չէր կարող չանդրադառնալ ջրամատակարարման կայունության վրա»,- ասացին ընկերությունից:

«Վեոլիա ջուրն», ըստ ընկերության, ներկայումս ձեռնարկում է միջոցներ՝ աղբյուրներից ինքնահոս եղանակով ստացվող ջրի արդյունավետ վերաբաշխման միջոցով նվազագույնի հասցնելու սպառողներին պատճառվող կենցաղային անհարմարությունները:

Հիշեցնենք, որ Երևանի տարբեր վայրերում այսօր ժամը 13:00-ի սահմաններում էլեկտրականության տատանումներ են գրանցվել: Ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկացրել են, որ օպերատիվ խմբերն աշխատում են մարդկանց զանգվածային կուտակում ունեցող վայրերում՝ հատկապես մետրոյում:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Վեոլիա Ջուր»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon