Հ1-ի լրագրողը դիմել է դատարան

Իրադարձային 25.01.2019   15:31   396

Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության ղեկավար Պետրոս Ղազարյանը աշխատանքից ազատել է լրագրողներ Սուսաննա Բադալյանին և Լիանա Կարապետյանին։
Վերջինը Ֆեյսբուքի  իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ իր հաստիքի անհիմն կրճատման որոշումը կբողոքարկվի դատարանում․
«Հարգելիներս, Հանրային հեռուստաընկերության լրատվականում 20 տարվա աշխատանքից հետո հաստիքիս անհիմն կրճատման որոշումը կբողոքարկվի... Հայցն արդեն դատարանում է... Կամայականությունների համար պետք է կարողանալ նաև, վաղ թե ուշ, պատասխան տալ։ Համբերությունս ծով է, վկայությունը` հարիսա եմ պատրաստում, համեցեք»։



 Պիտակներ
         Հանրային հեռուստաընկերություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon