Հ1-ի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար հավակնում են 4 թեկնածու

Իրադարձային 25.09.2020   17:57   64

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը հայտնել է, որ այսօր կայացավ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով ստեղծված մրցութային հանձնաժողովի առաջին նիստը։

Հանձնաժողովի անդամները քննարկեցին 13 թեկնածուների ներկայացրած ծրագրերը, և որոշում ընդունվեց թեկնածուներից չորսին հրավիրել հանձնաժողովի հաջորդ նիստին՝ հարցազրույցի։ Այդ թեկնածուներն են՝

Հովհաննես Թովմասյան,

Հովհաննես Մովսիսյան,

Արմեն Սարգսյան,

Ռուդիկ Տեր–Գալստյան»։



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb