Գյումրիում կնոջը կողոպտողները բժշկական դիմակներով են եղել

Իրադարձային 10.04.2020   15:23   226

ՀՀ Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում նախօրեին Գյումրիում տեղի ունեցած հափշտակության դեպքից:

2020թ. ապրիլի 8-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում բժշկական դիմակներով դեմքերը քողարկած երկու անձինք, ուրիշի գույքը բացահայտ հափշտակելու նախնական համաձայնությամբ, Գյումրի քաղաքի «Կազաչի պոստ» կոչվող թաղամասի տնակների մոտակայքում մոտեցել են նրան, բացահայտ հափշտակել վերջինիս կրած ոսկյա զարդերը և դիմել փախուստի:

Դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (կողոպուտ) 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:



 Պիտակներ
         կողոպտողներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon