Գյումրիում կկառուցվի նոր ծննդատուն

Իրադարձային 28.11.2019   11:53   348
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ին հատկացնել տարածք՝ ծննդատան մասնաշենք կառուցելու համար։

Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը տեղեկացրեց, որ նշված ծննդատան կառուցման վերաբերյալ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և շվեցարահայ բարերար Վարդան Սրմաքեշի կողմից հիմնած հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, ըստ որի՝ Առողջապահության նախարարությունն աջակցելու է ծննդատան կառուցման համար հատկացվելիք տարածքի ձեռքբերման հարցում, իսկ ծննդատան նախագծման և կառուցման շինարարական աշխատանքների ֆինանսավորումն իրականացվելու է նշված հիմնադրամի միջոցներով։

Այս որոշմամբ՝ հիվանադանոցին հատկացվեց հարակից 0․2 հա ազատ հողատարածքը։

Ծննդատան նախագծման աշխատանքներն սկսվելու են այս որոշման ընդունումից անմիջապես հետո, տեղեկացրեց փոխնախարարը՝ ընդգծելով, որ մյուս տարվա ընթացքում կսկսվեն շինաշխատանքները։

ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանն էլ նշեց, որ սա դառնալու է Գյումրու միակ ծննդատունը, հետևաբար՝ մահճակալների քանակը պետք է համապատասխանի քաղաքի հետագա զարգացման պահանջներին։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հարցրեց, թե արդյոք մյուս ծննդատները փակվելո՞ւ են։

Լենա Նանուշյանն ի պատասխան ասաց, որ չեն պատրաստվում ծննդատները փակել, այլ բարելավում են ներկայում գործող «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ի  ծննդատան շենքային պայմանները։



 Պիտակներ
         ծննդատուն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon