Գյումրիում կհիմնվի «Ագաթ» անկախ կյանքի ռեսուրս կենտրոն

Իրադարձային 02.09.2020   17:46   40

Շիրակի մարզպետարանից հայտնում են.

«2019 թվականի նոյեմբերից ամերիկյան MIUSA կազմակերպության հետ համատեղ «Ագաթ» ՀԿ-ն իրականացնում է «Դեպի անկախ կյանք՝ Հայաստանում ներառական համայնքների ստեղծման համար հնարավորությունների և գործընկերությունների խթանում» ծրագիրը, որը ֆինանսավորում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից։

Ծրագրի շրջանակներում Գյումրիում 2020 թվականին հիմնվելու է «Ագաթ» անկախ կյանքի ռեսուրս կենտրոն։ Այն մարզում առաջին անկախ կյանքի ռեսուրս կենտրոնն է, որտեղ հաշմանդամություն ունեցող անձինք, նրանց ընտանիքի անդամները, համայնքային ծառայություններ մատուցողները, գործատուները և այլ շահագրգիռ կառույցներ հնարավորություն կունենան ստանալ ծառայություններ, խորհրդատվություն, ուղղորդում, անկախ կյանք վարելու հմտություններ՝ իրենց համար մատչելի ձևաչափով:

Հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կյանքի տարբեր ոլորտներում ներառման նպատակով` կենտրոնը համագործակցելու է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող կազմակերպությունների և անհատների հետ, հիմնվելու է անկախ կյանքի համայնքային ռեսուրս ցանց։

 ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի և «Ագաթ» ՀԿ-ն նախագահ Կարինե Գրիգորյանի միջև կնքվեց հուշագիր հասարակական կյանքի տարբեր ոլորտներում հաշմանդամություն ունեցող անձանց լիրաժեք մասնակցությունը խթանելու, նրանց կողմից անկախ կյանքի իրավունքի իրացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով, ինչի համար կողմերը պարտավորվում են՝
ա) փորձի և գիտելիքի փոխանակում` հանդիպումների, քննարկումների, սեմինարների շնորհանդեսների և այլ միջոցառումների շրջանակներում, բ) մասնագիտական, փորձագիտական աջակցության տրամադրում, գ) մասնակցություն Անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի աշխատանքների գնահատման և պլանավորման եռամսյակային հանդիպումներին (հնարավոր է նաև առցանց քննարկումներին)»:



 Պիտակներ
         «Ագաթ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb