Գյումրիի ռուսական ռազմաբազայում կորոնավիրուսի դեմ պատվաստումներ են սկսվել
Կորոնավիրուսային վարակի դեմ «Спутник-V» պատվաստանյութի առաջին բաղադրիչով պատվաստումներ են սկսվել Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազայում։ Այս մասին հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Անձնակազմի պատվաստման համար 1000 դեղաչափից կազմված առաջին խմբաքանակը մատակարարվել է ՌԴ ՊՆ-ի՝ Գյումրիում գտնվող զինվորական կլինիկական հոսպիտակի մասնաճյուղ։
Պատվաստումից բարդության դեպքեր չեն արձանագրվել։
Պատվաստումները կատարվում են կամավոր հիմունքով, զինծառայողների և քաղաքացիական անձնակազմի գրավոր համաձայնության հիման վրա։
Ընդհանուր առմամբ Հարավային ռազմական օկրուգ է մատակարարվել ավելի քան 23 հազար դեղաչափ։ Մինչ օրս պատվաստանյութի երկու ներարկումն էլ ընդունել է ավելի քան 6000 զինծառայող և բժիշկ։ Եվս 14 հազար զինվոր և սպա դեռևս ստացել են պատվաստանյութի առաջին չափաբաժինը։ Առաջիկա 2 ամիսների ընթացքում ծրագրվում է պատվաստել Հարավային ռազմական օկրուգի զորամասերի ավելի քան 60 հազար զինծառայողի և քաղաքացիական անձնակազմի ներկայացուցիչների։
Նմանատիպ նյութեր