Գյումրի-Բավրա հատվածում Opel Zafira-ն մոտ 80 մետր գլորվել է ձորը

Պատահարներ 06.09.2019   09:44   347
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Սեպտեմբերի 6-ին, ժամը 02:04-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Փոքրաշեն գյուղի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Գյումրի - Բավրա հատվածի 12-րդ կմ-ին «Opel Zafira» մակնիշի  ավտոմեքենան (վարորդ՝ Աշոտ Գրիգորյան, ծնված 1978 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 80 մետր գլորվել ձորը: 

Ուղևորներ՝ Սիրանուշ Ս.-ն (ծնված 1971 թ․), Վարսենիկ (ծնված 1960 թ.) և Ռուզաննա (ծնված 1965 թ.) Գ.-ները, Ռուզաննա Մ.-ն (ծնված 1957 թ.), Աշոտ Ա.-ն (ծնված 1989 թ.) և Արթուր Հ.-ն (ծնված 1990 թ.) տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնը:

 


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon