ԳՇ պետը՝ իր պաշտոնանկության վերաբերյալ լուրերի մասին

Իրադարձային 04.09.2019   15:46   115
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Գլխավոր շտաբի պետը ենթարկվում է Պաշտպանության նախարարին, նախարարի հրամանները կատարվում են: Այս մասին ԱԻՆ աշխատողի օրվան նվիրված միջոցառման ժամանակ ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

«Պաշտպանության նախարարի հետ որևէ լարվածություն չկա և չի կարող լինել: Որևէ լարվածության մասին ես տեղյակ չեմ և չեմ կարող ուրիշ բան ասել»,-ասաց Դավթյանը՝ անդրադառնալով մամուլում հայտնված այն տեղեկատվությանը՝ թե դժգոհ են իր աշխատանքից և նա Պաշտպանության նախարարի հետ լարված հարաբերությունների մեջ է :

Դավթյանի խոսքով՝ նախարարի հետ ոչ մի հարցում անհամաձայնություն չեն ունեցել, յուրաքանչյուր որոշում կայացնելուց առաջ ներկայացնում են տեսակետները և ընդունում որոշումները:

Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին խոսակցությունների վերաբերյալ ասաց. «Երբ ինձ կհանեն կամ ես դուրս կգամ, ԳՇ պետի պաշտոնին կարող է դիտարկվել Օնիկ Գասպարյանը, քանի որ նա առաջին տեղակալն է: Բոլոր գլխավոր շտաբի պետերն էլ, կամ ցանկացած պաշտոնատարներ, երբեք մինչև կյանքի վերջ չեն ծառայում»,-ասաց նա՝ հավելելով, որ այս պահին տեղյակ չէ, որ նման խոսակցություններ կան:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ԳՇ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon