Գրոզնիում ահաբեկիչներ են ոչնչացվել

Աշխարհ 13.10.2020   14:21   56

Ազգային հակաահաբեկչական կոմիտեն տեղեկացնում է, որ երեք ռուս ուժային է զոհվել Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում չորս ահաբեկչի ոչնչացման օպերացիայում։ «Ինտերֆաքս»-ի տեղեկացմամբ՝ գրոհայինների ոչնչացման գործողությունը տեղի է ունեցել երեկ՝ Գրոզնիի Օկտյաբրսկի շրջանում։

Մասնակցել են Գրոզնի անվտանգության մարմինների ստորաբաժանումները եւ Ռոսգվարդիայի հատուկ նշանակության ստորաբաժանումները։

Ահաբեկիչները եղել են մասնավոր առանձնատանը։ Նրանց առաջարկվել է հանձնվել, սակայն ի պատասխան՝ կրակ են բացել։ Որոշում է կայացվել ուժային եղանակով չեզոքացնել գրոհայիններին։

Картинка



 Պիտակներ
         ահաբեկիչներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb