Գրիգորի Կարասին. Միջազգային հանրությունը Ղարաբաղի հարցում կոնսենսուս ունի՝ բացառել ուժի կիրառումը

Հրատապ 30.01.2019   16:34   351

Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն ու Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ հանդիպման ժամանակ մի շարք հարցերի թվում անդրադարձել են նաև ղարաբաղյան խնդրին։

«Ես այստեղ եմ աշխատանքային այցով, մենք երեկ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ գրեթե կես օր քննարկել ենք երկկողմ հարաբերություններին վերաբերող գրեթե բոլոր հարցերը, որոնք հետևողականորեն զարգանում են նաև ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում՝ Եվրասիական տնտեսական միություն, ԱՊՀ, ՀԱՊԿ։ Մենք զարգացրել և շարունակելու ենք զարգացնել համագործակցությունը», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կարասինը՝ նշելով, որ խոսել են նաև ղարաբաղյան խնդրից։

«Մենք, բնականաբար, անդրադարձել ենք Ղարաբաղի խնդրին, ողջունել ենք երկու երկրների ղեկավարների հանդիպումը և ցանկություն ենք հայտնել, որ այդ հանդիպումները շարունակական լինեն։ Գիտեք՝ այդ ուղղությամբ աշխատում են համանախագահները՝ ԵԱՀԿ Մինսկ խմբի շրջանակներում։ Առջևում նոր հանդիպումներ են, այդ հանդիպումները տեղի կունենա տարբեր մակարդակներում՝ թե՛ արտգործնախարարների, թե՛ երկու երկրների ղեկավարների։ Հանդիպումները պետք է լավ նախապատրաստվեն, որպեսզի լինեն սուբստանտիվ, գրանցեն իրական արդյունքներ և առաջընթաց։ Հիմա շատ կարևոր է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի շուրջ միջազգային իրադրությունը լինի կանխատեսելի և հանգիստ։ Մենք գոհունակությամբ ընդգծում ենք, որ վերջին ամիսներին այն կա. միջազգային հանրությունը՝ համանախագահող երեք երկրները, Եվրոպական միությունը կոնսենսուս ունեն՝ ուժային սցենարները պետք է կտրականապես բացառվեն»։



 Պիտակներ
         Գրիգորի Կարասին, Զոհրաբ Մնացականյան, ԼՂՀ հակամարտություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon