Գրիգոր Արծրունին ազգության մասին

Դասեր 13.01.2020   10:00   1093
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Այն ազգը, որի անդամները իրանց մեջ չունեն ոչինչ հասարակական կապեր, որոնք անդադար աշխարհի չորս կողմը ցրվում են, որոնք չգիտեն միասին ապրել, միասին իրանց ցավերը եւ ուրախությունները տանել,- այն ազգը, որ գոհ է լինում, երբ հեռու աշխարհում իր հայրենակիցներից կտրված, կարողանում է անազնիվ վաճառականություն անել, խաբել օտարազգիներին, շահվել, հարստանալ, եւ միեւնույն ժամանակ պարծենալ, թե հավատարիմ է մնում իր ազգությանը, որովհետեւ կառուցած ունի մի եկեղեցի, թեեւ մոռացած եւ արհամարհում լիներ իր մայրենի լեզուն,- այդ տեսակ ազգը՝ ազգություն չէ, նա մինչեւ անգամ հասարակություն չէ,- այլ միայն մի աղանդ է...
... Անբարոյական մարդիկ, անհատներ ամեն ազգության մեջ կան, - բայց եթե գրեթե ամբողջ ազգը նախանձով է նայում այն մարդու վրա, որ հարստացել է ամենակեղտոտ միջոցներով, համարում է նրան առաջին մարդ, պաշտում է նրան, երկրպագում է նրան, ներում է նրան իր անցյալը, անվանում է նրան ազգի բարերար, այն պատճառով, որ այդ մարդը, ամենաաններելի միջոցներով հարստանալուց հետո, մի կողմից տոկոսով փողեր է տալիս օտար երկրում զետեղված խաբեբա ազգային վաճառականներին, մյուս կողմից կեղծավոր կերպով իրան ազգասեր է ձեւացնում՝ գողացած փողից մի քանի ավելորդ կոպեկներ ազգային գործերի վրա նվիրելով,- այդ տեսակ ազգ, ցավելով պետք է ասենք, եթե չփոխե իր ընթացքը, կարող է ապագայի համար, որպես ազգային բարոյական միավոր, որպես մարդկության մի անհատ` կորած համարվել»:

Գրիգոր Արծրունի, 1876թ.



 Պիտակներ
         Գրիգոր Արծրունի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon