«Գրեմմիի» արարողությունը հետաձգվել է
Գրեմմիի կազմակերպիչները որոշել են հետաձգել երաժշտական մրցանակաբաշխության արարողությունը: Այս մասին հաղորդում է Rolling Stone հանդեսը:
Որոշումը պայմանավորված է Covid-19-ի տարածման սպառնալիքով: Նախատեսվում էր, որ շոուն կայանալու է հունվարի 31-ին, Լոս Անջելեսում:
Արարողության ճշգրիտ ամսաթիվը դեռ որոշված չէ: Սակայն, ըստ պարբերականի աղբյուրների, արձանիկները նախատեսվում է հանձնել գարնան սկզբին:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր