Գրանցվել է ԶԼՄ-ների նկատմամբ տարատեսակ ճնշումների 35 դեպք․ ԽԱՊԿ զեկույց

Իրադարձային 22.10.2019   22:30   70
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2019 թվականի երրորդ եռամսյակի (հուլիս-սեպտեմբեր) զեկույցի մասին

2019թ. երրորդ եռամսյակում շարունակվել է լրագրողների ու լրատվամիջոցների ներգրավվածությամբ նոր դատական հայցերի աննախադեպ հոսքը։ Դիտարկվող ժամանակահատվածում տարբեր դատարաններում վարույթ է ընդունվել 33 գործ։ Դրանցից 30-ը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված՝ վիրավորանքի և զրպարտության հիմքով են, 2-ը վերաբերում են տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումներին, 1 դեպքում էլ լրատվամիջոցը հայց է ներկայացրել ընդդեմ քաղաքագետի։

Այս տարվա առաջին և երկրորդ եռամսյակներին վիրավորանքի և զրպարտության հիմքով ընդդեմ լրատվամիջոցների ու լրագրողների նոր դատական գործերի քանակը համապատասխանաբար՝ 28 և 25 էր։ Այսինքն՝ 2019 թվականի 9 ամիսների ընթացքում գրանցվել է 83 այդպիսի գործ, ինչը շատ ավելին է, քան նախորդ 2 տարիների նույն ցուցանիշները միասին վերցրած։

Վերոհիշյալ 30 դատական գործերից 13 դեպքում հայցվորները ներկա և նախկին պաշտոնյաներ են, 9-ը՝ շարքային քաղաքացիներ, 5-ը՝ գործարարներ, 1-ը՝ քաղաքական գործիչ, 1-ը՝ շոու բիզնեսի ներկայացուցիչ և 1 դեպքում լրագրողը հայց է ներկայացրել լրատվամիջոցի դեմ։

Դատական հայցերի այս հոսքը թերևս պայմանավորված է այն իրողությամբ, որ ԶԼՄ-ների զգալի մասը լի է ատելության խոսքով, ֆեյք լուրերով, կողմնակալ մեկնաբանություններով ու մանիպուլյացիաներով։ Հետհեղափոխական շրջանում, երբ էլ ավելի սրվեց լրատվամիջոցների բևեռացումը և բաժանումն ըստ քաղաքական-ֆինանսական ճամբարների, շատ ԶԼՄ-ներ վերածվեցին քարոզչամիջոցների՝ սպասարկելով նախևառաջ իրենց քաղաքական հովանավորների շահերը։ Որոշ դեպքերում էլ քննադատության թիրախ դարձած մարդիկ փորձում են դատարանների միջոցով ճնշում գործադրել ԶԼՄ-ների վրա։

 Ընդհանուր առմամբ, 2019թ. երրորդ եռամսյակի ընթացքում գրանցվել է ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ տարատեսակ ճնշումների 35 դեպք, տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների 11, ֆիզիկական բռնության 1 փաստ։

2019 թ. երրորդ եռամսյակը նշանավորվեց ԶԼՄ-ների գործունեությանը վերաբերող` ԽԱՊԿ-ի նախաձեռնությամբ պատրաստված մի քանի օրինագծերի ակտիվ քննարկումներով։ Փաստաթղթերից մեկը՝ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը ԱԺ-ն սեպտեմբերի 10-ին ընդունեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։ Ըստ այդմ՝ օրենսդրորեն ամրագրվեց, որ լրագրողները կարող են ըստ պատշաճի ելումուտ անել քաղաքապետարան, ներկա գտնվել ավագանու նիստերին և ազատորեն լուսաբանել դրանք։ Ավելի վաղ՝ հուլիսի 11-ին, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով ներկայացվեց  «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագիծը, որը մշակել են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը։ Խորհրդարանական հանձնաժողովը աշխատանքային խումբ է ձևավորել՝ քննարկումներ կազմակերպելու և օրինագիծը կատարելագործելու նպատակով։ Շարունակվում են քննարկումները նաև ԽԱՊԿ-ի մշակած երեք այլ օրինագծերի շուրջ, որոնցով փոփոխություններ ու լրացումներ են առաջարկվում «Գնումների մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին», «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքներում։

ԽԱՊԿ-ը 2019-ի երրորդ եռամսյակում շարունակել է դիտարկել «Էլեկտրիկ Երևանի» և «Սարի թաղի» իրադարձություններին վերաբերող քրեական գործերը, որոնց շրջանակներում տուժող են ճանաչվել 40-ից ավելի լրագրողներ ու օպերատորներ։ Եթե «Սարի թաղի» գործի առնչությամբ Հատուկ քննչական ծառայության կայացրած կասեցման որոշումը հաջողվեց (նաև ԽԱՊԿ-ի ջանքերով) դատարանի միջոցով վերացնել և վերսկսել նախաքննությունը, ապա «Էլեկտրիկ Երևանի» վերաբերյալ ՀՔԾ-ի նույնատիպ որոշումը դատական կարգով բողոքարկման ընթացքում է:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ԶԼՄ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon