Գուտերեշը ողջունում է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը

Քաղաքական 18.01.2019   13:35   387

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունում է հունվարի 16-ին Փարիզում կայացած Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ 
Այս մասին նշված է ՄԱԿ գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղարի հայտարարության մեջ:
Գուտերեշը բարձր է գնահատել կողմերի  հանձնառությունը «Լեռնային Ղարաբաղի ձգձգված հակամարտության կարգավորման համար համաձայնեցված և խաղաղ լուծման որոնման գործում՝ ողջունելով նախարարների համաձայնությունը բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու համար ուղիներ փնտրելու հարցում»:


 



 Պիտակներ
         Անտոնիու Գուտերեշ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon