Գուրգեն Դալիբալթայանը, Հրաչյա Անդրեասյանը, Թաթուլ Ղազարյանը հետմահու արժանացել են Ազգային հերոսի կոչման

Իրադարձային 28.01.2021   14:23   68

ՀՀ նախագահի հրամանագրով՝ գեներալ-գնդապետ Գուրգեն Հարությունի Դալիբալթայանը, գեներալ-լեյտենանտ Հրաչյա Հմայակի Անդրեասյանը և ՊՆ թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ Թաթուլ Լավրենտի Ղազարյանը հետմահու պարգևատրվել են Հայրենիքի շքանշանով։

Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման և կայացման, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար գեներալ-գնդապետ Գուրգեն Հարությունի Դալիբալթայանին և  գեներալ-լեյտենանտ Հրաչյա Հմայակի Անդրեասյանին հետմահու պարգևատրել Հայրենիքի շքանշանով։

Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության և արիության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ Թաթուլ Լավրենտի Ղազարյանին ևս հետմահու պարգևատրել Հայրենիքի շքանշանով։


 Պիտակներ
         Ազգային հերոս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb