Գունկանջիմա, Ճապոնիա

Art News 08.04.2020   21:00   1106

Ճապոնիայում է գտնվում դատարկված քաղաք-կղզի Գունկանջիման, որի պատմությունը կապված է հագեցած արտադրական անցյալի հետ։ 1890 թվականին կղզու մոտակայքում ածուխի խոշոր հանքավայրեր են հայտնաբերում։ Նույն տարում Mitsubishi ընկերությունը գնում է կղզին ու սկսում հանքարդյունաբերություն իրականացնել։ 1916 թվականին կղզում կառուցում են աշխատողների առաջին տունը։ Ժամանակի հետ բնակելի հատվածը ընդլայնվում ու զբաղեցնում է կղզու համարյա ողջ տարածքը։

20-րդ դարի կեսերին արդյունաբերական այս քաղաքում բնակչության խտությունը մոտենում է ռեկորդային ցուցանիշին ու կազմում 5259 մարդ մեկ քառակուսի կիլոմետրի վրա։ Նախորդ դարի 60-ականների սկզբին արտադրությունը սկսում է նվազել, իսկ 1974 թվականին փակվում է վերջին հանքահորը։ Այսօր արդեն լքված քաղաքի տարածքում կարելի է 30 բարձրահարկ շենքեր տեսնել, որտեղ իրենց ընտանիքների հետ ապրել են հանքավայրի աշխատողները։

Քաղաքում հաշվվում է մի քանի տասնյակ խանութ, դպրոց ու հիվանդանոց։ Մի քանի տասնամյակների ընթացքում այստեղ նաև գերեզմանոց է հիմնվել։ Մի քանի տասնամյակ Խասիմա կղզին, որը վերանվանվել է Գունկանջիմա, ամենախիտ բնակեցված կետն էր ոչ միայն Ճապոնիայում, այլև ողջ աշխարհում։

Ներկայումս քաղաքի տարածք մտնելն անօրինական է համարվում, բայց համառ լուսանկարիչների ու զբոսաշրջիկների համար ոչ մի խոչընդոտ չի կարող լինել։ Տեղական իշխանությունները առաջարկել են կղզին մտցնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկ, բայց խնդրանքն այդպես էլ անպատասխան է մնացել։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը



 Պիտակներ
         լքված քաղաքներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon