Գումարային հարցերի շուրջ վեճն ավարտվել էր դանակահարությամբ

Իրադարձային 02.10.2019   15:16   53
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Սեպտեմբերի 30-ին, կեսգիշերն անց, ոստիկանության Շենգավիթի բաժնում բժշկական կենտրոնից հաղորդում ստացվեց, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 24-ամյա մի երիտասարդ:
Օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց: Տուժողն ի վիճակի չէր բացատրություն տալու: Նրան դանակահարել էին:

Հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեց, որոնց արդյունքում պարզվեցին ոչ միայն էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այլև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների հետ, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, պարզեցին, որ Մելիք Ադամյան փողոցի հարևանությամբ գտնվող զբոսայգում, գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, տուժողին դանակահարել է Այգեստանի 9-րդ փողոցի 22-ամյա մի բնակիչ:

Նույն օրը, ժամը 13.50-ին, օպերատիվ տվյալներն իրացնելով` իրավապահները Խորենացու փողոցում հայտնաբերեցին կասկածվողին և բերման ենթարկեցին ոստիկանության Շենգավիթի բաժին:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ` դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         վեճ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon