Գուայդոն իրեն հայտարարել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար

24.01.2019   10:44   248

Վենեսուելայում քաղաքական ճգնաժամն ավելի է խորանում։ Հունվարի 23-ին Վենեսուելայի ընդդիմադիր Ազգային ասամբլեայի (միապալատ խորհրդարանի) խոսնակ Խուան Գուայդոն իրեն հայտարարել է երկրի նախագահի պաշտոնակատար, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

Քաղաքական գործչին արդեն Վենեսուելայի ժամանակավոր ղեկավար են ճանաչել ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն և Ամերիկյան պետությունների կազմակերպությունը: 

Նախագահ Նիկոլաս Մադուրոն դա որակել է Վաշինգտոնի կազմակերպած պետական հեղաշրջում եւ հայտարարել ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին:

Երկրի բազմաթիվ քաղաքներում սկսվել են ընդդիմության բողոքի ակցիաներ, որոնք արդեն վերաճել են ոստիկանության և Ազգային գվարդիայի հետ ընդհարումների, որոնց հետևանքով կան զոհեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon