Գուայդոն հայտարարել է Մադուրոյի հետ բանակցությունների վերսկսման մասին

Աշխարհ 08.07.2019   12:51   141
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Երեկ վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Նորվեգիայի միջնորդությամբ երկրի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի ռեժիմի հետ բանակցությունների վերսկսման մասին: 

Ըստ Գուայդոյի «դիկտատուրայից դուրս գալու հարցի» քննարկումը տեղի կունենա Բարբադոս կղզի պետությունում՝ Նորվեգիայի միջնորդությամբ: Բանակցությունների օրն առայժմ հայտնի չէ: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ ընդդիմությունը պատրաստվում է շարունակել պահանջել նախագահ Մադուրոյի կառավարության հրաժարականը և նոր ընտրությունների անցկացումը։

«Մենք աշխատում ենք բոլոր ոլորտներում, որոնք մեզ ավելի մոտեցնում են ազատությանը ինչպես Օսլոյում, այնպես էլ Միջազգային Կապի խմբում, և երկու դեպքում էլ մեր նպատակը մեկն է` մեր երկրում ճգնաժամի վերջնական կարգավորման հասնել»,- գրել է Գուայդոն։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Գուայդո


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon