Գուայդո. «Առաջիկա ժամերը վճռորոշ կլինեն Վենեսուելայի համար»

Աշխարհ 25.01.2019   11:12   307

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հայտարարել Է, որ առաջիկա ժամերը վճռորոշ կլինեն երկրի համար, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:

«Առաջիկա ժամերը վճռորոշ են լինելու: Մի լքեք ինձ, որովհետեւ ես կյանքս կտամ, եթե դա անհրաժեշտ լինի, հանուն իմ սիրելի Վենեսուելայի ազատության»,- Գուայդոյի խոսքը մեջբերել Է «Նասիոնալ» թերթը:

Հունվարի 23- Վենեսուելայի ընդդիմադիր Ազգային ասամբլեայի (միապալատ խորհրդարանի) խոսնակ Խուան Գուայդոն իրեն հայտարարել Է երկրի նախագահի պաշտոնակատար: Քաղաքական գործչին արդեն Վենեսուելայի ժամանակավոր ղեկավար են ճանաչել ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, Եվրամիության մի քանի երկրներ, այլ պետություններ, ինչպես նաև Ամերիկյան պետությունների կազմակերպությունը:

Նախագահ Նիկոլաս Մադուրոն դա որակել Է Վաշինգտոնի կազմակերպած պետական հեղաշրջում եւ հայտարարել ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին:

Ի աջակցություն Մադուրոյի հանդես են եկել Ռուսաստանը, Բոլիվիան, Իրանը, Կուբան, Նիկարագուան, Սալվադորը և Թուրքիան: Բելառուսը և Չինաստանը կոչ են արել բոլոր հակասությունները լուծել խաղաղ ճանապարհով եւ դեմ են արտահայտվել արտաքին միջամտությանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հորդորել Է երկխոսություն սկսել ճգնաժամը լուծելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



 Պիտակներ
         Վենեսուելա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon