«Գորշ գայլերի» քաղաքական թևի առաջնորդը Հայաստանին անվանել է «թշնամի»

Իրադարձային 28.09.2020   12:15   120

«Գորշ գայլեր» թուրքական ծայրահեղական կազմակերպության քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին հայտարարություն է արել արցախա-ադրբեջանական շփման գծի երկայնքով Բաքվի նախաձեռնած հարձակման վերաբերյալ:

Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Բահչելին Հայաստանին որակել է որպես թշնամական երկիր և ակնարկել, որ հիմա «նոր արյունոտ էջ է բացվում»։

«Մեր արյունով, մարմնով ու էությամբ Ադրբեջանի կողքին ենք»,-ասված է կուսակցապետի հայտարարության մեջ: 



 Պիտակներ
         «Գորշ գայլեր»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb