Գորիսի քաղաքապետի ենթադրյալ մասնակցությամբ միջադեպով հարուցվել է քրեական գործ

Իրադարձային 31.08.2020   12:54   39

Մամուլում տեղեկություն է շրջանառվում, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի ենթադրյալ մասնակցությամբ տեղի է ունեցել միջադեպ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատախազությունում քաղաքացու հաղորդման հիման վրա միջադեպով հարուցվել է քրեական գործ 113 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) 3-րդ և 6-րդ կետի հատկանիշներով։

«Նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության վարչությանը»,- ասաց Խաչատրյանը։

Համացանցում տեղեկություն է տարածվել, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի մասնակցությամբ տեղի է ունեցել վիճաբանություն-ծեծկռտուքը։

Բացի այդ, լայն շրջանառվում է քաղաքապետ ենթադրյալ մասնակցությամբ տեսանյութ։



 Պիտակներ
         Առուշ Առուշանյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb