Գործուղվի՛ր Արցախ. հայրենասեր և պատվախնդիր բժշկի ծրագիր

Իրազեկիչ 17.03.2021   12:00   109

Հարգելի՛ գործընկեր, 

Սեպտեմբերյան պատերազմից հետո Արցախում առկա բժշկական ռեսուրսի լրացումը հրատապ է և՛ առողջապահական, և՛ քաղաքական նկատառումներով։ Այս հավակնոտ մարտահրավերն ընդունել են Հայ օգնության ֆոնդը, Առաջադեմ բժշկություն ՀԿ-ն և ՀՀ բժշկական մասնագիտական ասոցիացիաները՝ ընդառաջ գնալով Արցախի առողջապահության նախարարության (ԱՆ) կոչին։ Այս պահին, առավել քան երբևէ, Արցախը կրկին ունի մեր կարիքը։ Մենք միասին պետք է կարողանանք կայուն և շարունակական առողջապահական անվտանգություն ապահովել մեր հայրենակիցների համար։ 

Սա հայրենասեր և պատվախնդիր բժշկի ծրագիր է։ Արցախ մեկնելով՝ դուք կաշխատեք ձեր մասնագիտությամբ և կկիսվեք ձեր փորձով տեղի մասնագետների հետ։ 

Ծրագրի առավելությունները

  • Ծրագրի մասնակիցը աշխատելու է Ստեփանակերտի, Մարտունու, Ասկերանի կամ Մարտակերտի հիվանդանոցում:
  • Տրամադրվելու է աշխատավարձ՝ Արցախի ԱՆ կողմից սահմանված դրույքաչափով և գործուղման վճար Հայ օգնության ֆոնդի կողմից:
  • ԱՀ ԱՆ-ն ապահովելու է կեցությունը ԱՀ-ում։

Ծրագրին կարող եք դիմել, եթե․

  • hանդիսանում եք ՀՀ քաղաքացի,
  • ԱՀ քաղաքացի (Հադրութի, Շուշիի, Քաշաթաղի և Քարվաճառի շրջաններ),
  • ունեք բարձրագույն բժշկական կրթություն և բժշկական նեղ մասնագիտական որակավորում,
  • պատրաստ եք մեկնել գործուղման նվազագույնը 15 (տասնհինգ) օրացույցային օրով։

Դիմելու կարգը

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Հայ օգնության ֆոնդ՝
Վահե Քրմոյան
Առողջապահական ծրագրերի համակարգող,  Հեռ․՝ +37460526660 


 Պիտակներ
         բժշկի ծրագիր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb