Գործազրկության մակարդակը Թուրքիայում

Աշխարհ 11.01.2021   15:28   33

Թուրքիայի Վիճակագրական ընկերությունը (TÜİK) հրապարակել է այդ երկրում գործազրկության մակարդակի վերաբերյալ վերջին տվյալները։

Ըստ այդմ՝ 15 տարեկանից բարձր տարիքի քաղաքացիների շրջանում գործազրկության մակարդակը 2020թ․ հոկտեմբերի դրությամբ նվազել է 0․7 տոկոսով՝ կազմելով 12․7 տոկոս։ Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ այդ ցուցանիշը նվազել է 391․000-ով՝ հասնելով 4 մլն 5․000-ի։ Ոչ գյուղատնտեսական ոլորտում գործազրկությունը կազմել է 14․8 տոկոս։

Աշխատանք ունեցողների թիվը նույն շրջանում նվազել է 896․000-ով կամ 2․3 տոկոսով՝ հասնելով 27 մլն 447․000-ի։ Այլ կերպ ասած՝ այդ աշխատանքով ապահովվածությունը կազմել է 43․6 տոկոս։

15-24 տարիքային խմբում գործազրկության մակարդակը նախորդ տարվա համեմատ նվազել է 0․4 տոկոսով՝ հասնելով 24․9 տոկոսի։ Իսկ աշխատանք ունեցողների թիվն այս տարիքային խմբում կազմել է 30․6 տոկոս։ Ոչ աշխատանք, ոչ էլ կրթություն ունեցող երիտասարդների թիվը նախորդ շրջանի համեմատ աճել է 1․6 տոկոսով՝ կազմելով 27․6 տոկոս։

Աղբյուրը` tuik.gov.tr


 Պիտակներ
         Թուրքիայում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb