Գործարկվում է հայկական առաջին համալսարանական առցանց կրթական հարթակը

Իրազեկիչ 05.04.2020   10:45   480

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրության հայտարարման վերաբերյալ ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի որոշմամբ պայմանավորված ուսումնական հաստատություններում դասերի երկարաժամկետ ընդհատումը՝ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան»-ի (ՀԱՊՀ) ղեկավարությունը, ի դեմս ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանի, որոշում է կայացրել  արագացնել առցանց ուսուցման գործիքների ստեղծման և ներդրման աշխատանքները։ Այդ նպատակով ՀԱՊՀ պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար Գոռ Վարդանյանի ղեկավարությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որը կարճ ժամանակում պետք է ապահովեր հեռավար կրթության համար անհրաժեշտ նյութերի թվայնացման և առցանց ուսուցման հարթակի ծրագրային աշխատանքի համակարգումը։

Այս մասին տեղեկացրին ՀԱՊՀ հասարակության հետ կապերի և լրատվության բաժնից։

«Այդ ընթացքում նկարահանվել է ավելի քան 100 դասախոսություն, հավաքագրվել ավելի քան 1000 ուսումնական նյութ և միասնական ձևաչափով համալսարանի բոլոր ստորաբաժանումների ուսանողական համակազմերը, առցանց ուսուցման անցնելու համար։ Այս պահին առցանց ուսուցման համար պատրաստ է ավելի քան 6500 ուսանողի և աշակերտի տվյալներ։

Մեկ շաբաթում, աշխատանքային թիմը կարողացավ ապահովել կրթական բոլոր ծրագրերով ողջ նյութերի թվայնացման գործընթացը։

Այս ողջ նյութերի, այդ թվում՝ դասախոսների, ուսանողների, ուսուցիչների, աշակերտների և ղեկավարության կապի, որպես նոր ծրագրային հարթակի բուն աշխատանքները մեկնարկել էր դեռևս մինչև ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելը «Սևունի» աշխատանքային թիմի կողմից։ Վերջինս բռենդավորել է այն iUniversity անվամբ, ձևավորել և ավարտին հասցրել աշխատանքները։

Պոլիտեխնիկի առցանց ուսուցման հարթակի աշխատանքները նախաձեռնելիս և կազմակերպելիս չէր ակնկալվում, որ վերջնարդյունքում, «Սևունի» աշխատանքային թիմի կողմից, կտրամադրվի ընդարձակ և ճկուն գործիքների հնարավորությամբ, օգտագործման պարզությամբ, ինչպես նաև ըստ կրթական աստիճանների, որպես առանձին առցանց կրթական միջավայրերի օգտագործման հնարավորությամբ՝ համալսարան, դպրոց, քոլեջ (միջին մասնագիտական ուս․ հաստատություն) հարթակներ։

Հարթակը հնարավորություն է տալիս գրանցել ուս․ հաստատության դասախոսներին, ուսանողներին, ուսուցիչներին, աշակերտներին և ղեկավարությանը, յուրաքանչյուր խմբի, դասարանի համար ստեղծել առարկաների ցանկ, ստեղծել տնային աշխատանքներ, առցանց քննություն, ուսումնական նյութեր, գրադարան, ներբեռնել տեսա-դասախոսություններ, ուսանողների, աշակերտների կողմից հարցեր ուղղել իրենց դասախոսներին, ուսուցիչներին, ունենալ առարկայի քննարկման միջավայր և գնահատվել իրենց կատարած առցանց աշխատանքի համար։

iUniversity անվամբ բռենդավորված Հայկական առաջին համալսարանական առցանց կրթական հարթակը կարող է դառնալ էլեկտրոնային միասնական կրթական ցանց և հաշվի առնելով առցանց ուսուցման համակարգի լայն օգտագործման  հնարավորությունները, աշխատանքները համակարգող խորհուրդը, որոշում է կայացրել հրավիրել մամուլի ասուլիս, որի ժամանակ ՀԱՊՀ պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար Գոռ Վարդանյանի կողմից կներկայցվի համակարգի հնարավորությունները։

«Յուքոմ» ընկերության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, առցանց ուսուցման համակարգի շահառուները (բուհի, քոլեջի ուսանողները և ավագ դպրոցի աշակերտները) ովքեր հանդիսանում են «Յուքոմ» ընկերության բաժանորդ հնարավորություն կունենա անվճար օգտվել այդ համակարգի հետ կապված տրաֆիկից։

Համակարգի աշխատանքի ներկայացումը տեղի կունենա մարտի 23-ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ռեկտորատի նիստերի դահլիճում (ՀԱՊՀ 3-րդ մասնաշենք, 2-րդ հարկ, ք․ Երևան 105), ուղիղ միացմամբ, ժամը 14։00-ին։ Ուղիղ միացմանը կարելի է հետևել, մուտք գործելով polytech.am/live հասցեով։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակում առցանց կրթության կարևորվածությունը խնդրում ենք լրատվական գործակալությունների համագործակցությունը, հարթակի հնարավորինս լայն լուսաբանման և ներկայացման հարցում»,- ասվում է հաղորդագրության մեջ։



 Պիտակներ
         առցանց


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon