Գործարկվել է covid.pjc.am կայքը

Իրազեկիչ 05.09.2020   13:20   62

Նոր կորոնավիրուսով ստեղծված արտակարգ դրության պայմաններում Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) նախաձեռնել է «Կովիդ-19 արագ արձագանքում» ծրագիրը Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի աջակցությամբ։

«Ծրագրի շրջանակում ստեղծվեց covid.pjc.am կայքը, որտեղ ներկայացված են այս ժամանակահատվածում ՀԼԱ կողմից ստեղծված արտադրանքները: Կայքը ծառայում է ծրագրի հիմնական նպատակի իրագործմանը, այն է՝ հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացումը կորոնավիրուսի և դրանով պայմանավորված նոր իրավիճակի վերաբերյալ։

Կայքի կարևոր բաղադրիչներից է «Քրոնիկոն»-ը, որտեղ ըստ օրերի ներկայացված են նաև արտակարգ դրությամբ պայմանավորված որոշումները, ամենօրյա վիճակագրությունները և հանրային ելույթները։ «Ֆոտոցուցահանդես» բաժնում ժամանակագրական հաջորդականությամբ ներկայացված են Հայաստանում արտակարգ դրության օրերը։ «Ոլորտներ» բաժնում տեղադրված են ՀԼԱ կողմից պատրաստված փաստագրական ֆիլմերը՝ սոցիալական, կրթական, առողջապահական թեմաներով։

Կայքում կարելի է գտնել նաև Հանրային լրագրության ակումբի պատվիրակմամբ իրականացված հետազոտությունը՝ արտակարգ դրության ժամանակահատվածում ԶԼՄ-ներին վերաբերող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ, թե ինչպես կառավարությունների կողմից սահմանափակվեց մեդիայի գործունեությունը Հայաստանում և մի շարք այլ երկրներում։

Կայքից անմասն չի մնացել նաև նաև «Հայաստանի ազդարարման ալիք» չաթբոտ ծառայությունը, որի նպատակն է նպաստել հանրային իրազեկվածությանը և մատչելի ու պարզ միջոցով բնակչության տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը։

Կայքում ներառված են նաև արտակարգ դրության ողջ շրջանում ՀԼԱ-ի կողմից ստեղծված մեդիա արտադրանքի տարբեր տեսակներ՝ վեբինարներ, քննարկումներ, պաստառներ, սոցիալական մեդիա մարտահրավերներ, սոցիալական տեսահոլովակներ»,- ասված է հաղորդագրությունում:
 



 Պիտակներ
         կայք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb