Գործադուլ՝ Ագարակի պղնձամոլիբդենային գործարանում

Իրադարձային 10.07.2019   10:37   77
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարեց , թե արդեն մի քանի օր է Սյունիքի Ագարակում պղնձամոլիբդենային գործարանի հետ կապված խմորումներ են։ Այս պահի դրությամբ այնտեղ գործադուլ է։ 

«Գործարանում 1000-ից ավել աշխատակից կա, որոնց հիմնական մասն Ագարակի և Մեղրու բնակիչներն են։ Վերջիններս գտնում են, որ կոպտորեն խախտվել են իրենց աշխատանքային իրավունքները։ Առաջ են բերում նաև սոցիալական ապահովության մի շարք խնդիրներ», - ասաց պատգամավորը։

Ըստ պատգամավորի՝ այս պահին Ագարակում անորոշ իրավիճակ է ստեղծվել։Բնակիչները չգիտեն՝ որքանով են խախտվել իրենց իրավունքները և համապատասխան ինչ քայլեր պետք է ձեռնարկեն։ Նրանք գործարանի տնօրինությունից պահանջում են վճարել տարիներ առաջ իրենց կատարած արտաժամյա աշխատանքի դիմաց։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         գործարան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon