Գործադիրում կադրային փոփոխությունների նպատակն՝ ըստ Բաբկեն Թունյանի

Քաղաքական 26.11.2020   14:37   35

Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է գործադիրում կադրային փոփոխությունների նպատակը:

Պատգամավորը հիշեցրեց, որ որևէ մեկը չի ասել, թե կադրային փոփոխություններով պետք է ետ բերվեն կորսված հողերը: «Կադրային փոփոխութունները նրա համար են, որ թարմ շունչ հաղորդվի»,-ասաց նա ու հավելեց, որ տնտեսությունն ու մնացած համակարգերը պետք է նորմալ աշխատեն:

Թունյանը նշեց, որ կոնկրետ ոլորտների հետ կապված կային կոնկրետ դժգոհություններ: «Կային նաև ոլորտներ, որոնցում ինքներս ենք գտել, որ նոր շունչ ու նոր մոտեցում է պետք: Խնդիրը ոչ թե անձերն են, այլ ծրագրերն ու գաղափարները»,- ասաց պատգամավորը:

 


 Պիտակներ
         Բաբկեն Թունյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb