Գործադիրին և վարչապետին ենթակա մարմինների լիազորությունները կընդլայնվեն

Իրադարձային 21.01.2020   10:58   148

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության և վարչապետին ենթակա մարմիններին իրենց կողմից պատրաստված օրենքների նախագծերի վերաբերյալ հանրային քննարկում իրականացնելու հնարավորություն տվող օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ այսօրվա նիստում ներկայացրել էր ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:

«Փոփոխության իմաստը հետևյալն է՝ այժմ գործող օրենքի խմբագրությամբ հանրային քննարկում կարող են իրականացնել միայն կառավարության անդամները, և կառավարության ու վարչապետին ենթակա մարմինները ուղղակի տեխնիկապես չեն կարող իրականացնել իրենց կողմից պատրաստված օրենքների փոփոխությունների կամ այլ նորմատիվ իրավական ակտերի փոփոխությունների նախագծի հանրային քննարկումն ու պետական-իրավական փորձաքննության ուղարկելը:

Նախագծի ընդունման արդյունքում կառավարությանը և վարչապետին ենթակա մարմիններն իրենք կկարողանան քննարկման դնել իրենց կողմից պատրաստված նախագծերը»,- նշել էր Գրիգորյանը:

Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 121 կողմ ձայնով:



 Պիտակներ
         վարչապետ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon