Գործ ունենք քինախնդիր, վախկոտ մարդկանց հետ․ Իվետա Տոնոյան

Քաղաքական 26.11.2020   15:09   55

«Մենք բացարձակ եւ միանշանակ գործ ունենք քաղաքական հետապնդման հետ»,- այսօր ԱԺ-ում լրագրոների հետ ճեպազրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը` անդրադառնալով Գագիկ Ծառուկյանին  մանդատից զրկելու գործընթացին:

«Կոնկրետ Նիկոլ Փաշինյանի կողմից անձնական հաշվեհարդար է Գագիկ Ծառուկյանի հետ եւ սա բացառապես այդ տամաբանության  շրջանակներում է տեղավորվում: 

Գագիկ Ծառուկյանի դեպքում պատգամավորական մանդատից զրկվելը որեւէ բան չի նշանակում, իշխանության  ներկայացուցիչներն են, որ իրենց կյանքի նպատակ, սրբություն համարում են միայն մանդատը եւ կարեւորում են այն: Մենք ընդամենը գործ ունենք փոքրոգի, քինախնդիր, վախկոտ մարդկանց հետ, որոնք այս ձեւով փորձում են հաշվեհահարդար լինել»,-ասաց նա:


 Պիտակներ
         Իվետա Տոնոյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb