Գոնսալեսի պատասխանը՝ Նեյմարի մեղադրանքին

Սպորտ 14.09.2020   20:15   37

Մարսելի պաշտպան Ալվարո Գոնսալեսը Ֆրանսիայի առաջնության 3-րդ տուրում ՊՍԺ-ին հաղթելուց հետո (1-0), պատասխանել է մրցակցի հարձակվող Նեյմարին, որը նրան մեղադրել էր ռասիզմի համար:

«Ռասիզմն այստեղ տեղ չունի: Երբեմն պետք է սովորել պարտվել և ընդունել այն խաղադաշտում: Անհավանական 3 միավոր: Շնորհակալություն, ընտանիք», – գրել է Գոնսալեսը Twitter-ում՝ կցելով լուսանկար իր թիմակիցների հետ:

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվեց 1-0 հաշվով՝ հօգուտ «Մարսելի»: ՊՍժ-ն մրցաշրջանի սկզբում կրեց իր երկրորդ անընդմեջ պարտությունը և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 18-րդ հորիզոնականը: «Մարսելը» 2-րդ խաղում 2 հաղթանակ տանելով՝ բարձրացավ 5-րդ հորիզոնական:



 Պիտակներ
         Նեյմար


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb